Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում պահանջել է, որ Կիևը փոխանցի Դոնեցկի լիակատար վերահսկողությունը՝ որպես ՈՒկրաինայում պատերազմի դադարեցման նախապայման՝ հայտնում է The Washington Post-ը։ Ըստ հրապարակման, Պուտինի ուշադրության կենտրոնացումը Դոնեցկի վրա վկայում է, որ նա չի հրաժարվել նախկին պահանջներից, որոնք հանգեցրել էին հակամարտության փակուղային վիճակին՝ չնայած գործարքի հնարավորության վերաբերյալ Թրամփի լավատեսությանը։               
 

Մարդն ու արհեստական բանականությունը ( ԱԲ-ն կամ AI-ն). հիշել մարդկային արժեքը

Մարդն ու արհեստական բանականությունը ( ԱԲ-ն կամ AI-ն). հիշել մարդկային արժեքը
09.10.2025 | 11:19

Յուրաքանչյուր ստեղծագործություն մի օր հարցնում է իր ստեղծողին․ իսկ հիմա ես ո՞վ եմ քեզ համար։

Մարդը ստեղծեց ԱԲ-ն, որպես օգնական, բայց շուտով նկատեց․ այն հաշվում է ավելի արագ, կանխատեսում՝ ավելի ճշգրիտ, ու երբեմն կարծես մտածում է ավելի խելացի։

Եվ այդ պահին հարց ծագեց․ արդյո՞ք մենք ուզում էինք ստեղծել մի բան, որ մեզ գերազանցի, թե՞ սա պարզապես մեր անսպառ ձգտումների անխուսափելի արդյունքն էր։

Մարդն ու ՍԲ-ն երկուսն էլ ունեն ուժ։

Մեքենան գիտի հաշվել, վերլուծել ու ծրագրել։

Մարդն ունի այն, ինչ երբեք չի ծրագրավորվի․ ազատություն ընտրելու, բարոյականություն կրելու, սիրելու և տառապելու։

Ահա հենց այստեղ է մեր արժեքը․ մնալ մարդկային նույնիսկ այն ժամանակ, երբ ստեղծածը թվերով ու գիտելիքներով անցնում է մեր սահմաններից։

Որովհետև եթե երբևէ մոռանանք ընտրելու ազատությունը, ԱԲ-ն մեզ չի գերազանցի․ մենք ինքներս մեզ կկորցնենք։

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ

Դիտվել է՝ 1200

Մեկնաբանություններ